Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի քվեարկության առաջին փուլը մեկնարկել է։

Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական էջը։

Քվեարկության համար պետք է․

այցելել vote.junioreurovision.tv կայք,
դիտել բոլոր ելույթների նախադիտումները,
անվճար քվեարկել Հայաստանը 08 համարի ներքո ներկայացնող Naré-ի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):

Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։

Քվեարկությունը մեկնարկել է այս գիշեր՝ ժամը՝ 01:59-ին և կավարտվի 23:00-ին`ուղիղ եթերի մեկնարկից անմիջապես առաջ։

187