Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ին և 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևանում 24-ի ցերեկը, 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 29-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

147