Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները ։

Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարություն պահպանության ծառայությունը։

«Դեպի ամրոց տանող ճանապարհը դժվար է, երկար, բայց ոչ հնագետների և հուշարձանների պահապանների համար։ Վայոց ձորի մարզում՝ Գլաձոր գյուղից 6-7 կմ հյուսիս է գտնվում միջնադարյան նշանավոր ամրոց Պռոշաբերդը կամ Բոլորաբերդը, որը տեղացիները հաճախ կոչում են նաև Բերդասար։

861905287_1090756257088200_5832783767786271969_n.jpg (510 KB)

Հաշվի առնելով հուշարձանի աշխարհագրական բարդ դիրքը, դեպի ամրոց տանող դժվարանցանելի ճանապարհը, ինչպես նաև տեղանքի ընձեռած մարտահրավերները՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ և մասնագիտական խմբի մասնակցությամբ Պռոշաբերդ ամրոցի տարածքում իրականացվել են տեղանքի ուսումնասիրման, զննման մի շարք այցեր, որոնց ընթացքում մանրակրկիտ գնահատվել են հուշարձանի պահպանվածության վիճակը, աշխատանքների արդյունավետ իրականացման հնարավորությունները:

864472370_1090756230421536_9036105217940589958_n.jpg (654 KB)

Արդյունքում որոշում է կայացվել սկսել ամրոցի պեղման առաջին փուլի աշխատանքները․ Եվ ահա հնագետները տեղում են, պեղման աշխատանքները սկսվել են՝ արշավախմբի ղեկավարն է հնագետ Արտավազդ Զաքյանը։

Պեղման առաջին փուլի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հուշարձանի շուրջ 1․5 հա տարածքի բուսածածկույթից մաքրում, հատակագծի ճշգրտում, ինչպես նաև մուտքի հատվածում և տեսանելի սենյակների ու շինությունների տարածքում թափված քարերի հավաքում և տարածքի մաքրում: Միևնույն ժամանակ, նախատեսվում է մշակել ամրոցի պարսպաշարերի վերականգնման և ամրակայման նախագիծ։

857291044_1090756147088211_7994282313977218421_n.jpg (464 KB)

Պեղումների ավարտին՝ համալիր ուսումնասիրություններից հետո «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով նախատեսվում է իրականացնել հուշարձանի ամրակայման, վերականգնման աշխատանքներ:
Կա ենթադրություն, որ Բոլորաբերդը կամ Պռոշաբերդը վերակառուցվել է Պռոշ իշխանի նախաձեռնությամբ։ Ամրոցի հատակագիծը՝ յոթանիստ բազմանկյուն է հիշեցնում։Մինչև օրս պահպանվել են ամրոցի պարիսպները և բուրգերը։ Պահպանված պարսպապատերի միջին բարձրությունը արտաքինից մոտ 6-7 մետր է։

Ամրոցի բոլոր կառույցները պատրաստված են մոխրագույն բազալտից։ Պռոշաբերդի արևմտյան կողմում՝ հարթավայրի վրա նկատելի են հին բնակատեղիի հետքերը, որոնք հավանաբար կարող են լինել Բոլորաբերդ գյուղի ավերակները։

859057748_1090756287088197_4923546481682904462_n.jpg (644 KB)

Հնագիտական պեղումները նոր բացահայտումներ են խոստանում ամրոցի հնագույն անցյալի պատմության և կառուցվածքի առանձնահատկությունների մասին, որոնք նոր լույս կսփռեն հայ միջնադարյան ամրոցաշինության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

96