Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը 15,000 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը։

Ավելի վաղ Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հավաքել է 14.633 միավոր ու դուրս եկել եզրափակիչ, որը կկայանա հոկտեմբերի 25-ին։

Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանն այսօր հանդես կգա օղակների վարժության եզրափակչում։

Բաժիններ

83