Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Աջափնյակ մետրոյի կառուցման համար գերակա շահ ճանաչելու համար լսումներն անցկացվել են հաջողությամբ։

«Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են՝ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար»,- ասել է նա՝ հավելելով, որ որոշումը կընդունվի մեկ ամսվա ընթացքում։

«Մենք հաջորդ տարի պետք է սկսենք շինարարությունը։ Սա պետք է իրականացնի հայկական ընկերություն»,- շեշտել է նա։

Ավինյանը շեշտել է, որ հայկական ընկերությունն ունենալու է հայ մասնագետներ, որոնք խորանալու են այդ պրոցեսների մեջ։

144