ԱՄՆ-ը ներկայում չի պլանավորում արգելք սահմանել Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերին ամերիկացի մարզիկների մասնակցության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքին:

 

«Ներկայում մենք չենք խոսում Պեկինի Օլիմպիադայի հետ կապված մեր դիրքորոշման կամ մեր պլանների փոփոխության մասին»,-նա լրագրողներին ասել Է ճեպազրույցի ժամանակ:

Փսաքին նշել Է. «Մենք, իհարկե, բոլոր մակարդակներով սերտորեն խորհրդակցում ենք դաշնակիցների եւ գործընկերների հետ, որպեսզի որոշենք մեր ընդհանուր խնդիրները եւ մշակենք ընդհանուր մոտեցում, բայց ներկայում Միացյալ Նահանգների կողմից պլանների փոփոխություն չի քննարկվում»:

ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն նաեւ հայտարարել Է, որ մտադիր չԷ հանդես գալ խաղերը բոյկոտելու կամ տեղափոխելու առաջարկությամբ: «Մենք հանդես ենք գալիս խաղերը բոյկոտելու դեմ, որովհետեւ արդեն ապացուցվել Է, որ դա բացասաբար Է ազդում մարզիկների վրա՝ արդյունավետորեն չլուծելով գլոբալ խնդիրները»,-ասվում Է կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

Նախօրյակին մի խումբ իրավապաշտպաններ դիմել են Միջազգային օլիմպիական կոմիտեին եւ աշխարհի ղեկավարներին՝ խնդրելով խաղերը տեղափոխել երրորդ երկիր՝ պատճառաբանելով ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի բնակչության նկատմամբ Պեկինի քաղաքականությամբ:

Փետրվարի 2-ին ԱՄՆ-ի մի խումբ հանրապետական սենատորներ բանաձեւ են ներկայացրել համանման կոչով: Դրանում Չինաստանի իշխանությունները մեղադրվում են ույղուրների նկատմամբ ցեղասպանության մեջ:

ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը փետրվարի 3-ին այդ կոչերը որակել Է որպես «չափազանց անպատասխանատու» եւ հույս Է հայտնել, որ դրանք աջակցություն չեն գտնի համաշխարհային հանրակցության կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

531