2027 թվականի հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի. Ավանեսյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2027 թվականի հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի, և ավելի քան 350,000 քաղաքացու համար ևս ծածկույթը հասանելի կդառնա։
Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և մանրամասներ ներկայացրել։
Նա նշել է, որ այդ խմբերում ներառվելու են
- Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները,
- Տաքսի ծառայություններում ներգրավված աշխատակից քաղաքացիները,
- Փոխկապակցված անձանց հնարավորությունը (200-500 հազար դրամ ստացող քաղաքացին կարող է իր ընտանիքի մի անդամին ներառել համակարգում, իսկ եթե 500 հազար դրամից ավելի է, կարող է ընտանիքի 2 անդամի ներառել),
- Քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող քաղաքացիները:
Ավանեսյանը նաև հայտնել է, որ մոտ 1 մլն 800 հազար մարդ արդեն իսկ օգտվում է Առողջապահության ապահովագրությունից:
28 Հոկտեմբեր, 2026 10:05
140
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 2 երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. նախարար
26 Հոկտեմբեր, 2026 12:45
Արհեստական բանականության կիրառումը պետք է լինի անվտանգ, պատասխանատու և հասանելի բոլորին․ Ավանեսյանը՝ World Bio Summit 2026 համաժողովում
21 Հոկտեմբեր, 2026 20:05
Telegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ
21 Հոկտեմբեր, 2026 15:50