Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիվանագիտական հաղթանակն էր։ Նման կարծիք է հայտնել Տամպերեի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Տուոմաս Ֆորսբերգը Helsingin Sanomat թերթին տված մեկնաբանության մեջ։

«Ստուբն ու Ստյորեն զանգահարեցին, այսինքն՝ դադարեցին լռել և առաջինը զիջումների գնացին։ Սա արդեն դիվանագիտական հաղթանակ է Պուտինի համար»,- ասել է Ֆորսբերգը։

Նա հավելել է, որ Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների նախաձեռնած այդ հեռախոսազրույցից հետո Եվրամիության մյուս երկրների ղեկավարները կարող են իրենց «տեղեկատվական հոսքից դուրս» զգալ։

«Սա հնարավորություն է տալիս եվրոպացի ավելի շատ առաջնորդների՝ Ռուսաստանի հետ կապեր հաստատել ավելի չհամակարգված ձևով և քննարկել հարցեր, որոնք այլևս այդքան սերտորեն կապված չեն Ուկրաինայում խաղաղության հաստատման հետ»,- եզրափակել է Ֆորսբերգը։

54