Կարևոր է արձանագրել, որ ինչքան էլ ուզենք, թե չուզենք, հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում՝ Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տնտեսական արձագանքման ծրագրին և գործողությունների նախնական պլանին:

«Կարևոր է արձանագրել, որ այստեղ էլ պետք է կայացնենք որոշումներ և ներդրումային որոշակի ծրագրերն առավել կառավարելի ու ընդունելի դարձնելու Հայաստանի և Հայաստանի հանրության համար: Մենք այստեղ էլ պետք է փորձենք կայացնել որոշումներ, այնպիսի որոշումներ, և հույս ունեմ՝ կհաջողվի այդ որոշումները կայացնել, այդ թվում՝ Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակում: Ամեն դեպքում, պետք է այս թեման պետք է քննարկվի և հաշվի առնելով, ինչպես նախկինում ասել ենք, Հայաստանի հավասարակշռված շահերը, պետք է փորձենք գտնել լուծումներ»,- ասաց վարչապետը:

 

1lurer.am

04 Փետրվար, 2021 13:58
104
; ;