Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի նիստում ընդունեց առաջին ու երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծեր, ինչպես նաև համաձայնագրեր վավերացնելու մասին նախագծեր:
ԱԺ-ն ընդունեց՝ Կառավարության ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը՝ 71 կողմ, 0 դեմ և 26 ձեռնպահ ձայներով։
62 Կողմ, 25 դեմ և 9 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն ընդունեց Կառավարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության» մասին օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը առաձին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Կառավարության ներկայացրած «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման» մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց՝ 63 կողմ, 0 դեմ և 34 ձեռնպահ ձայներով։
Կառավարության ներկայացրած «Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության» կարգի մասին 1994թ․ դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ-ն ընդունեց 98 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։
ԱԺ-ն ընդունեց՝ Կառավարության ներկայացրած «Ծառայությունների առևտրի և ներդրումների» մասին ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը՝ 97 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։