Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպան կազմակերպությունների և ֆինանսական միջոցների միջոցով աջակցել է Վրաստանում հակակառավարական անկարգություններին, սակայն այժմ ինքն է ստիպված պայքարել նման երևույթների դեմ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Այն, ինչ նրանք կազմակերպում և իրականացնում էին մեզ մոտ, աջակցում և խրախուսում էին այն կազմակերպություններին ու խմբերին, որոնք բռնությամբ էին զբաղվում, այժմ նույնն իրենց երկրներում է»,- ասել է Կալաձեն։

Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը չի հիշում, որ ԵՄ որևէ ներկայացուցիչ դատապարտած լինի Վրաստանում ցուցարարների բռնի գործողությունները։

«Ես նաև չեմ տեսնում, որ Եվրամիության երկրներում որևէ մեկը գոնե մեկ անգամ դատապարտի ոստիկանության կողմից ցույցերի ցրումը։ Սա պարզապես երկակի ստանդարտ է։ Մարդիկ դա տեսնում և գնահատում են։ Ոչինչ հնարավոր չէ թաքցնել»,- հավելել է նա։

67