Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին հինգ տարում BRICS-ի երկրներն ապահովել են համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելի քան 40%-ը, մինչդեռ G7-ի մասնաբաժինը կազմել է 30%-ից պակաս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռուսաստան–Աֆրիկա» տնտեսական և հումանիտար համաժողովում։

«Վերջին հինգ տարում համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 40%-ն ապահովել են հենց BRICS-ի երկրները, մինչդեռ «Մեծ յոթնյակի» ներդրումը կազմել է 30%-ից պակաս։ Անկասկած, այս հարաբերակցությունը շարունակելու է փոխվել՝ զարգացող երկրների օգտին»,- ասել է նա։

Պուտինն ընդգծել է, որ այս դինամիկան մեծապես պայմանավորված է Աֆրիկայով, որն ունի հսկայական բնական պաշարներ և ժողովրդագրական ներուժ, ինչպես նաև գտնվում է ակտիվ միջմայրցամաքային առևտրային ուղիների խաչմերուկում։

64