
Alikhanyan's Studio-ն և Avo's Music School հայ-ամերիկյան դպրոցը հայտարարում են ընդունելություն 13 բաժիններում: Արցախցիների համար գործում են հատուկ պայմաններ:
Ընդունելության և արցախցիներին վերաբերող առաջարկների մասին մեր թղթակիցը զրուցել է հիմնադիր-տնօրեն երաժիշտ Արթուր Ալիխանյանի հետ:
-Ողջույն Արթուր: Խնդրում ենք մի փոքր խոսեք հայ-ամերիկյան դպրոցի մասին: Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք հիմնադրել այն:
- Ողջույն: Avo's Music School-ը գտնվում է Alikhanyan's Studio-ում՝ Մաշտոցի 8/12 հասցեում:
Ես մշտապես մտածել եմ՝ ի՞նչ անել, որպեսզի հասարակության մեջից դուրս գա ադրբեջանա-թուրքական մելիզմները: Ես մտահոգված եմ, որ գալիք սերունդը դաստիարակվի լավ ու ճաշակով երաժշտության ներքո, չէ ՞ որ մենք ունենք այնպիսի հանճարներ, որոնց մասին աշխարհն է խոսում, իսկ մեր իրականության մեջ այդ մարդիկ անտեսված են :
Այս մտահոգությունների ու պայքարի արդյունքում՝ իմ կողքին հավաքվեցին կիրթ և այս բնագավառում մեծ փորձ ունեցող մասնագետներ, ում շնորհիվ, վստահ եմ, ժամանակի ընթացքում կզգանք նկատելի արդյունք:
Ուզում եմ այս ամենի հետ կապված հատուկ շնորհակալություն հայտնել Ավետիս Ազարյանին, ում շնորհիվ առաջ ենք շարժվում:
Չնայած Ավետիս Ազարյանը գտնվում է մեծ հեռավորության վրա, նա մշտապես մեզ ոգևորում , ձեռք է մեկնում և չի թողնում այս դժվարին պահերին դպրոցը խնդիրների առաջ կանգնի: Հենց ի պատիվ նրա էլ, դպրոցը անվանեցինք Avo's Music School:
-Ինչո՞վ է առանձնահատուկ Ձեր դպրոցը
-Avo's Music School –ը առանձնահատուկ է իր ձևաչափով: Շատերին հետաքրքրում է սովորել նվագել սիրողական մակարդակի, և որի համար պարտադիր ծրագիր չկա և շատ արագ հնարավոր է նկատելի արդյունքի հասնել:
Մեր դպրոցում կարող են սովորել առանց տարիքային սահմանափակման, երաժիշտները կարող են բարձրացնել իրենց մասնագիտական մակարդակը (լեվել), հնարավորություն ենք ստեղծում, մտնել և աշխատել իր նախընտրած վայրում, ռեստորան, ակումբ, համերգասրահ և այլն:
Ունեցած ողջ տեխնիկան պրոֆեսիոնալ և բարձրորակ է:
Օգնում ենք նկարահանել տեսահոլովակներ, համագործակցել երգահանների հետ իրենց իսկ ցանկացած թեմայով:
6 ամիս անց հնարավորություն է տրվում 1 անվճար ձայնագրություն ունենալ: Ոչ պակաս կարևոր է նաև ավտոկայանատեղիի հարցը, որի մասին ևս մենք հոգ ենք տարել:
-Ովքե՞ր կարող են կարող են հաճախել Avo's Music School:
-Տարիքային սահմանափակումչկա: Կարող են այցելել բոլոր նրանք, ովքեր երաժշտական ընդունակություններ ունեն և ցանկանում են զարգացնել այն:
-Ովքե՞ր են դասավանդում Avo's Music School-ում:
- Մեր դպրոցում դասավանդում են պրոֆեսիոնալ, փորձառու, ինչպես նաև ճանաչված մասնագետներ:
-Անդրադառնանք ընդունելությանը:
-Avo'sMusic School –ը հայտարարում է ընդունելություն 13 բաժիններում:
Դպրոցում գործում է ինչպես պրոֆեսիոնալ,այնպես էլ սիրողական խմբեր՝ առանց տարիքային սահմանափակման:
Դպրոցի սաները վարպետության դասեր կանցնեն ճանաչված և պրոֆեսիոնալ մասնագետերի մոտ, հանդիպում, քննարկումներ կունենան հայտնի կատարողների և երաժիշտների հետ, երաժշտական բենդի հետ կմասնակցեն տարբեր միջոցառումների:
Լավագույն աշակերտները 6-ամսյա կուրսից հետո Alikhanyan's records-ի կողմից կստանան մեկ անվճար ձայնագրության հնարավորություն:
Զորակոչիկների համար գործում է հատուկ ծրագիր՝ նվագախմբում ծառայելու համար:
_Նշել էիք, որ արցախցիների համար հատուկ առաջարկ ունեք:
-Այո, պատերազմի ընթացքում, բոլորս ինքնակազմակերպվեցինք ու փորձեցինք օգտակար լինել, ով, ինչպես կարող է: Հաշվի առնելով այն փաստը, որԵրևանում այժմ շատ արցախցիներ են բնակեցված, որոշեցինք Avo's Music School-ում նրանց հատուկ պայմաններ առաջարկել:
Առաջարկը հետևյալն է.
-1 ընտանիքից 2 հոգու սովորելու դեպքում 30 % զեղչ կտրամադրենք յուրաքանչյուրին:
-Լավագույնը սանը 6 ամիս անց, քասթինգի միջոցով համապատասխան բաժնի (նվագ, երգ) ձայնագրությունը կստանա անվճար:
-Վոկալի բաժնում 6, կիթառի բաժնում 3 անվճար տեղ՝ քասթինգով:
-Համերգային ծրագրերի մասակցություն, պրակտիկա:
-Հանդիպում ճանաչված և պրոֆեսիոնալ մասնագետների հետ:
-Որտե՞ղից կարող են հետաքրքրված մարդիկ տեղեկանալ հետագա առաջարկների կամ մանրամասների մասին:
-Alikhanyan's Studio-ի և Avo's Music School-ի մասին ողջ ինֆորմացիան ներկայացվում է Alikhanyan's Studio ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում: