Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պենտագոնի գլխավոր տեսուչի գրասենյակը մերժել է սենատորների երկկուսակցական խմբի՝ Ուկրաինայում «Starlink» արբանյակային կապի ծառայության աշխատանքում տեղ գտած խափանումները հետաքննելու խնդրանքը։

Այս մասին հայտնում է «Associated Press»-ը (AP)՝ հղում կատարելով օրենսդիրներին ուղղված գրասենյակի պատասխանին։ Պենտագոնի մերժման մասին տեղեկացրել է նաև «Bloomberg»-ը։

Խնդրանքը ներկայացրել էին ինը սենատորներ՝ չորս հանրապետական ​​և հինգ դեմոկրատ։ Նրանք ցանկանում էին պարզել՝ արդյոք Պենտագոնի կամ ԱՄՆ այլ գերատեսչությունների պաշտոնյաները հրահանգել կամ թույլատրել են փոփոխություններ կատարել այդ համակարգերի աշխատանքում կամ արդյոք նախապես տեղյակ են եղել դրանց մասին։ 

79