Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն առաջարկել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին ևս երկու տարի մնալ կառավարության ղեկավարի պաշտոնում, ապա հեռանալ քաղաքականությունից՝ ամբողջական ներում ստանալու դիմաց։ Այս տեղեկությունը կտրականապես հերքել են նախագահի աշխատակազմում. հայտնում է C14 հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Հերցոգը նման նախաձեռնություն է առաջ մղում շուրջ երկու տարի։ Այն կարող է դիտարկվել որպես նոր կառավարության ձևավորման հնարավոր տարբերակներից մեկը՝ խորհրդարանում մանդատների ներկայիս բաշխման պահպանման պայմաններում։
Միևնույն ժամանակ, ձայների հաշվարկը դեռ ավարտված չէ։ Շարունակվում է այսպես կոչված՝ կրկնակի ծրարներով քվեաթերթիկների մշակումը, այդ թվում՝ զինծառայողների և ընտրողների այլ խմբերի քվեաթերթիկների։
Իսրայելի նախագահի աշխատակազմում հրապարակված տեղեկությունը որակել են որպես բացահայտ կեղծիք՝ ընդգծելով, որ ապագա կառավարության ձևավորման վերաբերյալ ենթադրություններով չեն զբաղվում։