Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի ընդդիմադիր դաշինքի և «Յաշար» կուսակցության առաջնորդ, բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտը կարծում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն օգտագործում է խորհրդարանական ընտրություններին հնարավոր արտաքին միջամտության վերաբերյալ հետաքննությունը՝ դրանց արդյունքների հրապարակումը հետաձգելու համար։ Այս մասին գրում է The Times of Israel-ը։
Այզենկոտի խոսքով՝ անընդունելի է, երբ Նեթանյահուն փորձում է դեռևս չավարտված հետաքննությունն օգտագործել ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը խոչընդոտելու համար։
«Իսրայելը պետք է ապահովի ընտրությունների ազնվությունը և կանխի միջամտության, շահարկումների ու մանիպուլյացիաների ցանկացած փորձ։ Մյուս կողմից՝ քաղաքական ուժերը չպետք է օգտվեն ստեղծված իրավիճակից և ազդեն Քնեսեթի 26-րդ գումարման երդմնակալության ժամկետների վրա»,- Այզենկոտի խոսքերը մեջբերում է Ynet-ը։