azatutyun.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված 4 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, հայտնեց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

 

«Փետրվարի1-ին և 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են 4 հայ անձանց՝ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական, որոնք պահվում են Ադրբեջանում վերջին էսկալացիայի հետևանքով։ Եվ տեսակցությունների ընթացքում հնարավորություն ենք ընձեռել անձանց կապվել իրենց հարազատների հետ»,- ասաց Ամատունին՝ հավելելով՝ կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են գերիների պահման պայմաններին, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին։

890