Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ WhatsApp և Telegram հարթակներում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունով բացվել են կեղծ օգտահաշիվներ, որոնք նախարարի հետ որևէ առնչություն չունեն։
Այդ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում խնդրում ենք՝
Չպատասխանել զանգերին և հաղորդագրություններին։
Չանցնել ուղարկված հղումներով և չբացել կցված ֆայլերը։
Չտրամադրել անձնական կամ ֆինանսական տվյալներ, գաղտնաբառեր և հաստատման կոդեր։
Չկատարել դրամական փոխանցումներ կամ հաղորդագրություններում ներկայացված այլ պահանջներ։
Անհրաժեշտության դեպքում արգելափակել օգտահաշիվը (Block) և բողոքարկել՝ նշելով որպես խարդախություն կամ սպամ (Report)։
Խնդրում ենք լինել զգոն և չտարածել այդ օգտահաշիվներից ստացված հաղորդագրությունները։