Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե Դանիայի իշխանությունները համաձայնել են Գրենլանդիան հանձնել ԱՄՆ-ի վերահսկողությանը, Սպիտակ տան փորձն է՝ ապահովել հանրապետականների հաղթանակը միջանկյալ ընտրություններում։

Այս մասին հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը։

«Բոլոր կողմերը բարձր են գնահատում ձեռք բերված համաձայնությունը։ Ինչ վերաբերում է Թրամփի՝ տարբեր նախընտրական հանրահավաքների ընթացքում արած հայտարարություններին, ապա ես դրանք դիտարկում եմ միջանկյալ ընտրությունների և Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստում,- Ռասմուսենի խոսքերն է մեջբերում Ritzau գործակալությունը։

Նա շեշտել է, որ ոչ ոք, ում հետ մենք համաձայնագրեր ենք կնքում, կասկածի տակ չի դնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ 

«Կարծում եմ՝ սա մի տեսակ ուղերձ է Թրամփի կողմնակիցներին»,- հավելել է Ռասմուսենը։

79