Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանական «Տեներիֆե» ֆուտբոլային ակումբի 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգել Ալամեդան մահացել է հիվանդանոցում՝ «Անդորրա»-ի դեմ հանդիպման ժամանակ ստացած ծանր վնասվածքից հետո։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը մահացել է նոյեմբերի 3-ի առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ին։ Ակումբը ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին, հարազատներին և երկրպագուներին։
Դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 2-ին՝ Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Տեներիֆե»–«Անդորրա» հանդիպման ընթացքում։ Խաղի ավելացված ժամանակի 108-րդ րոպեին «Անդորրա»-ի դարպասապահ Խեսուս Օվոնոն գնդակին տիրելու փորձի ժամանակ ծնկով հարվածել էր Դե Միգելի կրծքավանդակին։
Բախումից հետո ֆուտբոլիստը վայր էր ընկել և կորցրել գիտակցությունը։ Բժիշկները նրան ավելի քան հինգ րոպե օգնություն էին ցուցաբերել խաղադաշտում, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Խեսուս դե Միգելը 30 տարեկան էր։ Նա «Տեներիֆեում» հանդես էր գալիս 2025 թվականից։