«Գարեգին Նժդեհ» կայարանում ժամանակավորապես սահմանափակվել է անցակետերի աշխատանքը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարգելի՛ քաղաքացիներ,
Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։
Երրորդ շարժասանդուղքի ապամոնտաժման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում սկսելու և ավարտելու նպատակով երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
Այս հանգամանքով պայմանավորված՝ հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր գործող անցակետերում։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման ու համբերատարության համար։
04 Նոյեմբեր, 2026 10:54
73