Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Իրանի հետ իր նախաձեռնած հակամարտությունը «մասամբ» հանգեցրել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների անհաջողությանը։

«Կարծում եմ՝ մասամբ դա Իրանն էր»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նաև չի բացառում ինչպես Իրանի հետ համաձայնության հասնելու և փաստաթուղթ ստորագրելու, այնպես էլ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։

«Չեմ ցանկանում խոսել այդ մասին, բայց, իհարկե, եթե Իրանը իրեն պատշաճ չպահի, ես դա կանեմ»,- հայտարարել է նախագահը՝ պատասխանելով ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հարցին։

«Սակայն մենք կարող ենք նաև ինչ-որ բան ստորագրել, եթե դա պարտավորեցնող և լավ համաձայնագիր լինի, և եթե նրանք երբեք միջուկային մարտագլխիկ չստանան»,- նշել է Թրամփը։

72