Կալիֆոռնիան նոր նահանգապետ ունի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Խավիեր Բեսերրան հաղթել է Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններում՝ դառնալով նահանգի պատմության մեջ առաջին լատինաամերիկացին, որն ընտրվել է այդ պաշտոնում։ Այս մասին հայտնում է NBC-ն։
Նրա մրցակիցը հանրապետական Սթիվ Հիլթոնն էր, որին աջակցում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ձայների մոտ 11,5 տոկոսի հաշվարկից հետո Բեսերրան ստացել է 59,8 տոկոս, իսկ Հիլթոնը՝ 40,2 տոկոս։
Նորընտիր նահանգապետը կփոխարինի դեմոկրատ Գևին Նյուսոմին, որն իրավունք չուներ առաջադրվելու երրորդ ժամկետով։
Բեսերրայի հաղթանակը թույլ կտա Դեմոկրատական կուսակցությանը պահպանել նահանգապետի պաշտոնի նկատմամբ վերահսկողությունը Կալիֆոռնիայում, որտեղ այն այդ պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից։
04 Նոյեմբեր, 2026 12:18
76