Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրոպական միություն առանց վիզայի մուտք գործելուն՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը:

«Եվրամիության աջակցությամբ հայերն այժմ կկարողանան նոր կենսաչափական անձնագրեր ստանալ, ինչը կարագացնի սահմանային հսկողությունը և կդյուրացնի ուղևորությունները: Հայաստանն ընտրում է ավելի սերտ կապեր Եվրոպայի հետ, և մենք այնպես ենք անում, որ այդ ընտրությունը օգուտ բերի բնակիչներին»,- գրել է Կոսը։

84