Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կիսլովոդսկում բնակվող 7-ամյա Ռոբերտ Բաբախանյանը համալրել է ՌԴ ուժեղագույն պատանի շախմատիստների շարքերը։ 7 տարեկանում նա արդեն Կիսլովոդսկի 2026 թվականի չեմպիոնն է և Ստավրոպոլի երկրամասի առաջնության մրցանակակիրը։

Պատանի հայ շախմատիստն իր կարգը ապացուցել է նաև Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի առաջնությունում, որն անցկացվել է Նալչիկում՝ հոկտեմբերի 25-ից 31-ը։ Ռոբերտը ոչ միայն ընդգրկվել է առաջատարների շարքում, այլև 2027 թվականին Ռուսաստանի առաջնությունում իր տարածաշրջանը ներկայացնելու իրավունք է ստացել։

Փետրվարին նա կմեկնի Սոչի՝ մասնակցելու երկրի առաջնության Առաջին լիգայի մրցաշարին։ Պատանի շախմատիստին մարզում է «На коне» շախմատային ակումբի ղեկավար Ա. Ֆ. Ոսկանյանը։

80