Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Քաջազնունի 8/10):

Կասեցման հիմքը սանիտարահիգիենիկ նորմերի այն խախտումներն են, որոնք հայտնաբերվել են վերահսկողության արդյունքում, մասնավորապես՝

- արտադրական շինության պատերի որոշ հատվածների, անկյունների մակերևույթները վնասված են եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

- առաստաղի որոշ մասեր ունեցել են վնասված հատվածներ, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,

- չեն ձեռնարկվել միջոցներ բացառելու համար կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների, մուտքը արտադրական շինություն,

- կոյուղու ջրահեռացման համակարգը նախագծված չէ այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,

- չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։

Ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

88