Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 13-րդ տուրի շրջանակում Երևանի ԲԿՄԱ–ն սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին» և հաղթեց 4–1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 17–րդ րոպեին բացեցին հյուրերը՝ Տուրեի գոլի շնորհիվ։ Քիչ անց Ասիրյանը հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսում տանտերերը երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը․ գոլերը հեղինակեցին Սարգսյանը, Հարությունյանը և Դավթյանը (11մ)։

Այսպիսով, ԲԿՄԱ–ն ընդհատեց առաջանությունում առանց հաղթանակների 6 հանդիպումներից բաղկացած շարքը։

Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ–ն վաստակեց 11 միավոր և 8–րդն է աղյուսակում։ «Ալաշկերտը» 25 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

73