Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվող վերգետնյա հետիոտնային անցումը կապահովի հետիոտների անվտանգությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Այսօր տեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը։
Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5մ երկարություն։ Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39 մ է, բարձրությունը՝ 5.10 մ, լայնությունը՝ 1.5 մ։
Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։
08 Նոյեմբեր, 2026 14:12
174
Առաջիկա օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
23 Հուլիս, 2026 15:00
Ջրանջատում ՝ Երևանում
19 Հուլիս, 2026 10:38
Ինչպես է ոստիկանությունը Երեւանում մեծ հանցախմբի հայտնաբերում
18 Մայիս, 2026 22:43
Նախնական գնահատական կա, որ արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին (տեսանյութ)
04 Նոյեմբեր, 2026 13:15
ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ուշիի ողբերգական վթարի զոհերի հիշատակը
04 Նոյեմբեր, 2026 10:52
Ինչ վիճակում են Ուշիի ոլորանների վթարից տուժած 3 անձինք. ԱՆ-ն մանրամասներ է հայտնել
03 Նոյեմբեր, 2026 22:45