Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը աջակցում է երկխոսությանը և մտադիր է պաշտպանել իր իրավունքները բանակցություններում: Սակայն, նա հավելել է, որ Իրանը չի զիջի ուժի առաջ։

Փեզեշքիանը այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով Իրանին հարվածելու ծրագրերը: 

Նախագահի խոսքով՝ Իրանի գերագույն առաջնորդը հրամայել է վերջ դնել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակին։
«Մենք կարող ենք արժանապատվորեն երկխոսություն վարել և արժանապատվորեն լուծել խնդիրը: Մենք կողմնակից ենք երկխոսությանը և բանակցություններին: Տրամաբանությունը թելադրում է, որ եթե մենք կարող ենք մեր իրավունքներին հասնել բանակցությունների միջոցով, ապա չպետք է պատերազմի մեջ մտնենք: Բայց մենք նաև չենք զիջի ուժին և բռնությանը», - հայտարարել է Փեզեշքիանը։

 

 

207