Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի և Նիկոսիայի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Նիկոսիայի քաղաքապետ Խարալամբոս Պրունզոսը: 

Կողմերը կհամագործակցեն քաղաքաշինության և համայնքային կառավարման, թվային փոխակերպման, նորարարության և «Խելացի քաղաքներ» նախաձեռնության, կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման, մշակույթի, կրթության, սպորտի, զբոսաշրջության, ինչպես նաև քաղաքային տնտեսության և մի շարք այլ ոլորտներում։

Երկու մայրաքաղաքների ղեկավարներն ընդգծել են, որ ստորագրված փաստաթուղթը կարևոր հիմք է համատեղ  ծրագրերի իրագործման ու փորձի փոխանակման համար: 

Գործընկերոջը ներկայացնելով քաղաքի զարգացման կարևոր ծրագրերն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող նախագծերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար։ 

Մասնավորապես, կարևորվել են տրանսպորտային համակարգի արդիականացմանը, երթևեկության բեռնաթափման ու կառավարման ծրագրերը, ինչպես նաև թվային փոխակերպման նախագծերի իրագործումը։ 

Անդրադարձ է կատարվել նաև «GIS» աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրմանը, որը հնարավորություն է տալիս կառավարման համակարգը դարձնել առավել արդյունավետ, թափանցիկ և դինամիկ։

39