Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են.

«Կամավորության նոր հնարավորություն՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը մեկնարկել է խոսակցական անգլերենի ակումբների ծրագրի երկրորդ փուլը և հրավիրում է անգլերենին ազատ տիրապետող կամավորների՝ միանալու նախաձեռնությանը։

Ծրագրին միանալով՝ կօգնես երեխաներին զարգացնել իրենց կարողությունները, իսկ որպես կամավոր՝ կհավաքես միավորներ, որոնք հետագայում կկարողանաս փոխանակել տարբեր նվերների հետ։

Ի՞նչ է անելու կամավորը

  • Կվարի խոսակցական անգլերենի ակումբներ Երևանի դպրոցներում։
  • Կկազմակերպի հետաքրքիր քննարկումներ, ինտերակտիվ խաղեր և խմբային աշխատանքներ։
  • Կօգնի աշակերտներին ավելի ազատ ու ինքնավստահ հաղորդակցվել անգլերենով։
  • Կստեղծի ընկերական, ակտիվ և ոգևորող ուսումնական միջավայր։

Կամավոր դառնալ կարող են անգլերենին ազատ տիրապետող անձինք»։

56