Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցի 16 հասցեում գտնվող թիվ 133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության խումբը:
Տեղում պարզվել է, որ հողային աշխատանքներ կատարելիս բանվորները, ովքեր աշխատում են «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ում, հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ՝ հիմքի փոսերը փորելու ժամանակ։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտե:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Շենգավիթի քննչական բաժին։