Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաք շարունակվում է։

Այցի շրջանակում Զարեհ Սինանյանն այցելել է Թուրքիայի Հայոց պատրիարքարան և հանդիպել Թուրքիայի Հայոց պատրիարք, Ամենապատիվ Տեր Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում գլխավոր հանձնակատարը ներկայացրել է վերջերս Երևանում կայացած Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի հիմնական արդյունքները և Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։

Զրուցակիցներն անդրադարձել են տեղի հայ համայնքի պատմական ժառանգությանը, ներկայիս համայնքային կյանքին և հայկական հաստատությունների գործունեությանը՝ կարևորելով դրանց դերակատարությունը հայապահպանության, ազգային և մշակութային ինքնության պահպանման, ինչպես նաև հայոց լեզվի ու մշակութային ժառանգության փոխանցման գործում։

Քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության և Ստամբուլի հայ համայնքի միջև կապերի պահպանման ու ամրապնդման հնարավորությունները։

Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել Թուրքիայի Հայոց պատրիարքարանում և ծանոթացել հաստատության գործունեությանը։

67