52 տարեկանում մահացել է դերասան Վիտալին Ալշանսկին, հայտնում է Ren.tv-ին։ Նա կյանքից հեռացել է փետրվարի 5-ին Մոսկվայի բնակարանում։ Մահվան պատճառը պարզվում է։

 

Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ երեկոյան դերասանին է այցելել նրա ծանոթուհին, սակայն դուռը ոչ ոք չի բացել։ Դուռը բացելուց հետո նրան գտել են բազմոցին՝ անգիտակից վիճակում։ Դերասանի ծանոթուհին նշել է, որ Ալշանսկին ճնշման հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն նախօրեին ինքնազգացողությունից չի բողոքել։ Շտապօգնության աշխատակիցները գրանցել են արտիստի մահը։

 

Վիտալի Ալշանսկին ծմվել է 1968թ․-ի հոկտեմբերի 20-ին։ Դերասանն ավարտել է Շուկինի անվան թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Նկարահանվել է ռուս հանդիսատեսին հայտնի ֆիլմերում ու սերիալներում՝  «Բրիգադա»,  «Խոհանոց», «Ոստիկանը Ռուբլյովկայից», «Կաթնավաճառը Խացապետովկայից. մարտահրավեր ճակատագրին»։ Նա նաեւ «Молодежка» սերիալի ռեժիսորն էր։

 

Աղբյուր՝ style.news.am

1153