Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։
Ձյան տեղումների, մերկասառույցի, ցեխակույտի և ճանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք տրանսպորտային միջոցներ հայտնվել են արգելափակման մեջ։




+2
ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացնելով արգելափակված տրանսպորտային միջոցների քարշակման և արգելափակումից դուրսբերման, քաղաքացիներին անվտանգ վայր տեղափոխման, ինչպես նաև իրավիճակով պայմանավորված այլ անհրաժեշտ միջոցառումներ։
Իրականացված միջոցառումների արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 21 տրանսպորտային միջոց, և 29 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։