Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում ավտոմեքենա վարելու մշակույթը շատ վատ է, և քաղաքում երթևեկության խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ են նոր սահմանափակումներ ու կարգավորումներ։ Այս մասին  գործակարգավարական նիստի ընթացքում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը նշել է, որ նույնիսկ 50 մեքենա կարող է կաթվածահար անել երթևեկությունը, քանի որ մեքենաների թվի ավելացման պայմաններում յուրաքանչյուր խախտման ազդեցությունն ավելի մեծ է դարձել։

Ավինյանի խոսքով՝ անհրաժեշտ է հանրային քննարկման ներկայացնել Երևանի՝ տարբեր գոտիների բաժանման, առանձնացված ավտոբուսային գծերի ներդրման և երթևեկության այլ կարգավորումների հարցերը։

Նա նաև առաջարկել է քննարկել դպրոցների ընտրության հարցը՝ նշելով, որ երեխաները պետք է հնարավորություն ունենան ոտքով հասնելու իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոց։ Քաղաքապետի կարծիքով՝ անհրաժեշտ է վերանայել դպրոց ընտրելու ներկայիս հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև քաղաքի երթևեկության ծանրաբեռնվածությունը։

 

297