Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԱՏՕ-ի ընդլայնումն արևելք դարձել է պատճառներից մեկը, թե ինչու արևմտյան երկրներին չի հաջողվել Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցել։ Այս մասին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը խոստովանել է իր նոր՝ «Խոստացիր ինձ, Ամերիկա» (Promise Me, America) հուշագրությունում, որը հայտնվել է «РИА Новости»-ի տրամադրության տակ։
Գրքում Բայդենը նշել է, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ի զգալի ընդլայնումը և Խորհրդային Միության կազմում եղած Բալթյան երեք երկրների՝ Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի ընդգրկումը դաշինքի կազմում Հյուսիսատլանտյան դաշինքը մոտեցրել են Ռուսաստանի սահմաններին։ Նրա խոսքով՝ դա անխուսափելիորեն պետք է անհանգստություն առաջացներ Կրեմլում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ում անտեսել են դաշինքն արևելք չընդլայնելու վերաբերյալ տված խոստումները։