Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վեոլիա Ջուր» ընկերության «Արմավիր» շահագործման տեղամասն ավարտել է իր սպասարկման տարածքի խնդրահարույց ջրագծերից մեկի նորոգումը: Խոսքը Կոզդաշենի պոմպակայանի 500 մմ-ոց պողպատյա ջրատարի մասին է, որի ընդհանուր երկարությունը 12 կիլոմետր է: Այս մասին հայտնում է ընկերությունը։

«Խողովակաշարի մաշվածության պատճառով մի հատվածում ջրաքանակի կորուստը հասնում էր վայրկյանում 9 լիտրի: Ջրատարի այդ հատվածից ջուր է ստանում ընկերության մեծածախ բաժանորդ Շենիկ գյուղը:

Խնդիրը կարգավորելու նպատակով տեղամասի մասնագետները վերակառուցել են ջրագծի առավել վթարային 700 գծամետր հատված. ներսրսկման եղանակով հին խողովակի միջով անցկացվել է նոր՝ 110 մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակաշար:

Այս տեխնիկական լուծման շնորհիվ հաջողվել է իսպառ դադարեցնել վայրկյանում 9 լիտր ջրի կորուստը և ապահովել մեծածախ բաժանորդի համար անհրաժեշտ ջրաքանակի հուսալի ու անխափան հասանելիությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

111