Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ վարչակազմը չի տեսնում Իրանի կողմից Վաշինգտոնի վրա հնարավոր հարձակման նախապատրաստման նշաններ։ Այս մասին Մանիլայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ես նույնիսկ չեմ մեկնաբանի այդ հաղորդագրությունները, քանի որ պատկերացում չունեմ, թե որտեղից եք նման տեղեկություններ ստանում»,- ասել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ եթե խոսքը հետախուզական տվյալների մասին լիներ, ապա դրանք գաղտնի կլինեին։

«Համոզված եմ, որ մեր համակարգերը թույլ են տալիս նախապես բացահայտել նմանատիպ երևույթները։ Չեմ կարծում, որ որևէ անմիջական սպառնալիք կա»,- ընդգծել է պետքարտուղարը՝ հավելելով, որ իրեն չեն անհանգստացնում այդ թեմայով լրատվամիջոցների հրապարակումները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի կողմից Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Միացյալ Նահանգները պատասխան հարվածներ կհասցնեն աննախադեպ հզորությամբ։

 

152