Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Այցի շրջանակում նախարարը երեկ հանդիպել է ԻԻՀ նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Գրիգոր Հակոբյանը:
Նախարարը բարձր է գնահատել Իրանի հետ երկարամյա համագործակցությունը, մասնավորապես՝ էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում։




+1
Այնուհետև Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին և Նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդին։
Կողմերն ընդգծել են նախորդ շաբաթ Երևանում կայացած ՀՀ-ԻԻՀ միջկառավարական նիստի հաջող ընթացքը, ինչպես նաև դրա շրջանակում ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրագործման կարևորությունը։
ԻԻՀ փոխնախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող հարցեր։