Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարավային Կովկասի երկրների համար մեծ հնարավորություններ կան։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ Ադրբեջան է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո։
«ԵՄ երկրները նույնպես շահագրգռված են այս տարածաշրջանի հետ ակտիվ համագործակցությամբ։ Տրանսպորտային նոր միջանցքները հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համար։ Երկու երկրներն էլ Վաշինգտոնում օգտվեցին այս պատմական հնարավորությունից։ Ես շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվի և ուժի մեջ մտնի»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարը։
Նա շեշտել է, որ ամեն ինչ անելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։
«Ադրբեջանն ու Հայաստանը օգտվել են պատմական հնարավորությունից Վաշինգտոնում, և մենք շնորհակալ ենք երկու երկրներին դրա համար։ Այդ հարցը կլինի Հայաստանում իմ հանդիպման հիմնական թեման։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Ադրբեջանի նախագահը նույնպես պատրաստակամություն է հայտնել դրան»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։