Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, թե դեմ չէր լինի ստանալ Ֆիլիպինների բանակի ֆելդմարշալի կոչում, ինչպես ամերիկացի զորահրամանատար Դուգլաս Մակարթուրը։ Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերի հետ հանդիպման ժամանակ։

«Ես կցանկանայի, որ դուք նույնն անեիք նաև ինձ համար, եթե դեմ չեք։ Ինձ դա դուր է գալիս։ Ի վերջո, ինչո՞ւ ես էլ չպետք է ստանամ այդ կոչումը»,- ասել է Թրամփը։ Նրա խոսքերը հրապարակել է Daily Tribune թերթը X սոցիալական ցանցում։

Ֆիլիպինների նախագահի հետ հանդիպման արդյունքներով Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնն ու Մանիլան առևտրային համաձայնագիր են կնքել, ինչպես նաև պայմանավորվել են ընդլայնել պաշտպանական համագործակցությունը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հավանություն է տվել Ֆիլիպինների՝ ամերիկյան տեխնոլոգիաներն ատոմային էներգետիկայի ոլորտում խոշոր նախագծի իրականացման համար օգտագործելուն։

141