Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն եւ համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամներ, միջազգային ու տարածաշրջանային փորձագետներ, իրավապաշտպաններ եւ անհայտ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներ։

Համաժողովի նպատակն է քննարկել հակամարտությունների հետեւանքով անհայտ կորած համարվող անձանց խնդիրը եւ անդրադառնալ նրանց ճակատագրերի պարզաբանմանն ուղղված հնարավոր մեխանիզմներին եւ միջազգային հաջողված փորձին։

131