Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:
Հավելելով Փաշինյանը նշել է, որ Թուրքիայի հետ կա երկխոսություն կամուրջ կառուցելու մասին, Իրանի հետ ևս՝ կամուրջ կառուցելու ու ավելի մեծ մաքսակետի մասին, Վրաստանի հետ՝ թողունակությունը մեծացնելու մասին, Հյուսիս-Հարավը մեծ տեմպերով կառուցվում է, ՀՀ-ն մտնում է TRIPP նախագծի իրագործման ծրագրի մեջ։
«Ադրբեջանի հետ խոսում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի վերաբացման ռազմավարական պլանավորման մասին։
Սա խաղաղության խաչմերուկ նախագծի գործնական իրագործումն է»,- ասել է Փաշինյանը:
19 Նոյեմբեր, 2026 12:56
138