Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել և չպետք է սկսվի։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի և Ամերիկայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ Շենչժենում եռակողմ հանդիպման ժամանակ։

«Միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել և չպետք է սկսվի։ Պետք է ամեն ինչ անել միջուկային պատերազմը կանխելու, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու և համաշխարհային ռազմավարական կայունությունը պահպանելու համար»,- նրա խոսքերը մեջբերել է «Xinhua» լրատվական գործակալությունը։

Չինաստանի առաջնորդը միջուկային զենքը բնութագրել է որպես մարդկության գլխին կախված Դամոկլյան սուր՝ ընդգծելով, որ այն պետք է ամբողջությամբ արգելվի և ոչնչացվի։

129