Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին օրենք է ստորագրել, որով 2028 թվականի հունիսի 1-ից կարգելվի քաղաքում ձիակառքերի երթևեկությունը։ Այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի ծառայությունը։

«150 տարի շարունակ ձիակառքերը Կենտրոնական զբոսայգու անբաժանելի մասն են եղել։ Այսօր մենք փակում ենք այդ էջը։ Այս ոլորտը կդադարի գոյություն ունենալ, և մենք պատասխանատվություն ենք կրում այն աշխատողների առաջ, որոնց եկամուտը կախված է դրանից»,– ասված է Մամդանիի հայտարարության մեջ։

«Ռոմանչի օրենք» անվանումը ստացած օրինագիծը կոչվել է 18-ամյա Ռոմանչ Մահաջանիի պատվին, որը 2026 թվականի հունիսի 17-ին Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում ձիակառքի մասնակցությամբ միջադեպի հետևանքով մահացել է։

Նշվում է, որ օրենքը կվերաբերի ոլորտում աշխատող Նյու Յորքի շուրջ 200 բնակչի։ Քաղաքային իշխանությունները նախատեսում են նրանց ֆինանսական աջակցություն տրամադրել և օգնել նոր աշխատանք գտնելու հարցում։

142