Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, ու ամբողջ խմբակցությունով չքվեարկեն, և մենք գնանք հանրաքվեի, նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի: Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի մասին քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասում եմ պաշտոնապես, որ եթե ժողովուրդը դեմ կքվեարկի հանրաքվեի ընթացքում նոր Սահմանադրությանը, այսինքն՝ իմ փաստարկները համոզիչ չեն թվա, ես հրաժարական եմ տալիս, հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:

Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում Սահմանադրությանը, ես էլի պաշտոնապես ասում եմ՝ ես հաջորդ ընտրություններում, ընդ որում՝ ընտրությունները հերթակա՞ն կլինեն, թե՞ արտահերթ (չնայած այդ պարագայում ինչու պետք է արտահերթ ընտրություններ լինեն), հերթակա՞ն կլինեն, թե՞ արտահերթ, ես չեմ առաջադրվում որպես վարչապետի թեկնածու»,- ասաց նա:

128