Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Araratnews.am-ն ահազանգեր է ստացել, որ Բագրատաշենի մանկապարտեզում երեխաների նկատմամբ բռնություն է կիրառվում, ինչը հետևանք չի ունեցել։ Տնօրենի պաշտոնակատարն էլ իրեն անպատժելի է համարում։
Պատմում են, որ դաստիարակը երկու երեխայի ապտակել է, իսկ մանկապարտեզի տնօրենը, տեղեկացված լինելով տեղի ունեցածի մասին, ոչ միայն համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, այլև, փաստացի, պաշտպանել է բռնություն կիրառած դաստիարակին։ Ավելին՝ տնօրենի վարքագիծը մտահոգիչ է նաև աշխատակիցների նկատմամբ։
Կոլեկտիվի ներկայությամբ նա իրեն թույլ է տալիս վիրավորական արտահայտություններ, անհարգալից վերաբերմունք և հոգեբանական ճնշումներ աշխատակիցների հանդեպ։
Օրեր առաջ փորձել է աշխատանքից ազատել մանկապարտեզի պահակին այն բանի համար, որ ստիպել է նրան աղբ թափել, ինչը պահակի պարտականությունը չէ։
Araratnews-ը հրավիրում է իրավապահների ուշադրությունը Բագրատաշենի մանկապարտեզում տեղի ունեցող հնարավոր իրավախախտումների շուրջ։ Մեր լրատվականը հետևողական է լինելու խնդիրներին։
Լուսանկարում տնօրենի պաշտոնակատար Աննա Մաճկալյանն է․