Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի ընկերուհի Անիտա Այվազյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

«Զարմանալի է. անգամ առանց «գերհզոր համակարգչի» Լևոն Արոնյանը շարունակում է հաղթանակներ գրանցել:   Հ.գ. Դուք ձեզ լսում ե՞ք: Ի՞նչ համակարգիչ: Ցավում եմ, որ ժողովրդի մի մասը ապատեղեկատվությամբ ուղղորդված ուրանում է ազգի նվիրյալներին»,- գրել է նա:  

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ, Լևոն Արոնյանը հրաժարվել է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո և պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ և ներկայացնել այդ երկիրը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը NEWS.am Sport-ի թղթակցին հայտնել էր, որ առաջիկայում Արոնյանը հանդես կգա հայտարարությամբ:  

Այս օրերին հայ գրոսմայստերը մասնակցում է Meltwater Champions Chess Tour-ի Opera Euro Rapid փուլին, որի արագ շախմատի օնլայն մրցաշարի 10 տուրից հետո 5,5 միավորով 5-րդն է:

 

3500