Ժամանակակից մարդու առողջությանը սպառնացող գործոնները բավական շատ են. նստակյաց աշխատելակերպ, սթրեսներ, աղտոտված շրջակա միջավայր: Առողջ ապրելակերպն ու կանոնավոր մարզումներն են դառնում այն փրկօղակը, որ ամրապնդում են օրգանիմը, կանխարգելում տարբեր հիվանդություններից: Այդ է պատճառը, որ քաղաքում ապրող ժամանակակից մարդու կյանքն անհնար է պատկերացնել առանց մարզահամալիրների, որոնք բավական զգալի թիվ են կազմում նաև մեր մայրաքաղաքում: Այդ մարզահամալիրներից առաջինը «Նեպտունն» է, որը սկսեց գործել 2005 թվականից ու առ այսօր իր հաճախորդներին մատուցում է միայն բարձրակարգ ծառայություններ:

Մարզումները, առողջ ապրելակերպը բնական ձևով խթանում են առողջ նյութափոխանակությունը, ակտիվացնում արյան շրջանառությունը, սրտի և թոքերի, նաև ուղեղի աշխատանքը: Դրանք դրական են ազդում ինքնազգացողության ու տրամադրության վրա, իսկ հոգեբանական գործոնից, ինչպես գիտենք, մեծապես կախված է մարդու կյանքի որակը: Խոսքը միայն պրոֆեսիոնալ սպորտի մասին չէ, այլև ֆիզիկական մարզումների: Առողջ և գեղեցիկ լինելու համար մեր օրերում անհրաժեշտ են ամենօրյա մարզումներ: Իսկ թե մարզումների ինչ տեսակ կընտրեք դուք կախված է Ձեր նախասիրություններից ու բնավորությունից:

Այո, պարապմունքներից շուտ չհիասթափվելու և արդյունքի հասնելու համար մարզումների տեսակը պետք է ընտրել հենց Ձեր բնույթին համապատասխան: «Նեպտուն» մարզահամալիրն առաջարկում է ժամանակակից ամենատարածված ծառայությունները. մարզասրահ, լող, կարատե, պար, յոգա, ֆիթնես, շեյփինգ:

Եթե նախընտրում եք մարզվել տարբեր մարզասարքերով, ապա «Նեպտուն» մարզասրահը լավագույն վայրերից մեկն է: Այն վերազինված է «MATRIX» և  «LIFE FITNESS» ժամանակակից ու նոր մարզասարքերով: Վազքուղիներ ծրագրավորված են այնպես, որ յուրաքանչյուր մարզվողի համար ընտրվում է անհատական ծրագիր՝ ըստ բարդության, մարմնի զանգվածի, տևողության, ինչճի շնորհիվ մարզումներն էլ ավելի արդյունավետ են դառնում: Բացի այդ մարզվողը տեսնում է նաև այրվող կալորիաների քանակը, սրտի աշխատանքը և այլն: Վազքուղիներն ունեն նաև ինտերնետին միանալու հնարավորություն և վիրտուալ տեսահոլովակներ, որոնց շնորհիվ վազքուղու վրա անցկացրած ժամանակն աննկատ է անցնում: Մարզասարքերը բազմազան են, ու բոլորը վազքուղիների նման գերժամանակաից ու բազմաֆունկցոիոնալ:«Նեպտուն» մարզասրահի մարզիչները նաև անհատական սննդակարգ են մշակում՝ ինչպես մկանային զանգված լրացնելու, այնպես էլ նիհարելու համար՝ նշանակելով ճիշտ ու բալանսավորված սնունդ:  Բոլոր մարզասրահներում գործում է օդափոխության բարձրակարգ համակարգ, ինչը էլ ավելի հարմարավետ է դարձնում պարապմունքները: Ի դեպ «Նեպտուն» մարզասրահում գործում է կանանց համար առանձնացված մարզասրահ:

Առողջ կենսակերպն անհնար է պատկերացնել առանց լողի պարապմունքների, լող եղել և մնում է ամենամեծ մասսայականություն վայելող մարզաձևը:  Լողի պարապմունքները ևս «Նեպտուն» մարզահամալիրում իրականացվում են թե՛ սիրողական, թե պրոֆեսիոնալ մակարդակում: Այստեղ պարապող երեխաներն ու պատանիները դառնում են պրոֆեսիոնալ  լողորդներ, մասնակցում հանրապետական և միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերի: Լավագույն արդյունքներ գրանցողները ներառվում Հայաստանի լողի պատանեկան հավաքականի կազմում: «Նեպտուն» մարզահամալիրում լողի պարապմունքները վարում է մարզչական ուժեղ պրոֆեսիոնալ թիմ՝  Հայաստանի լողի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ:

Երեխաների ու պատանիների շրջանում լայն տարածում ունեն նաև կարատեն ու պարը: «Նեպտուն» մարզահամալիրի կարատեի մարզիչները բոլոր միջազգային ճանաչում ունեցող ունեցող տիտղոսակիր մարզիկներ են՝ Էմին Ղազարյանը Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն է, Րաֆֆի Թորոսյանը՝ Աշխարհի չեմպիոն,իսկ Դավիթ Հակոբկոխվյանը՝  Եվրոպայի չեմպիոն է: Այսօր արդեն նրանք են  պատրաստում տիտղոսակիր սաներ: Այստեղ մարզվողների մեջ կան Հայաստանի, Կովկասի և բազմաթիվ այլ մեդալակիրներ: Դավիթ Հակոբկոխվյանի հավաստմամբ կարատե պարապող երեխաները լինումեն ավելի կարգապահ ունենում  են կամային ավելի բարձր որակներ: «Նեպտուն» մարզահամալիրում գործում է նաև պարի և սպորտային պարերի մասնագիտացված դպրոց: Ընդունելությունը  կատարվում է 5 տարեկանից: Ի դեպ «Նեպտունում» է գործում Երևանում իր տեսակի մեջ միակ միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային պարերի բարձրակարգ դահլիճը:  Այստեղ անցկացվում են պարային լայնամասշտաբ մրցույթներ: Դահլիճն ունի լուսային հատուկ էֆֆեկներ ու տեխնիկական հզոր հագեցվածություն, հանձնաժողովի համար հատկացված հանգստի սենյակ: 

Շատ կանայք ու աղջիկներ են նախընտրում ֆիթնեսի, շեյփինգի ու յոգայի պարապմունքները, որոնց օգնությամբ և մարզում են մարմինը, և հասնում ներքին ներդաշնակության:  «Նեպտուն» մարզահամալիրում ֆիթնեսի, շեյփինգի ու յոգայի պարապմունքներն անցկացվում են ընդարձակ ու լուսավոր մարզադահլիճներում:

Այստեղ բոլոր մարզասրահներին, դահլիճներին ու լողավազանին կից գործում են առանձնացված հանդերձարաններ, ցնցուղներ:  Կան նաև VIP հանդերձաններ առանձին ցնցուղներով: իսկ մարզասրահի հանդերձարանին կից գործում է նաև շոգեբաղնիք: Բոլոր հանդերձարանները վերանորոգվում են 2-3 տարին մեկ: Մարզահամալիրն ունի ընդարձակ ու հարմարավետ սպասասրահներ:

Այս մարզահամալիրը ընտանիքով այցելելու, մարզվելու և երեխաներին առողջ միջավայրում զարգացնելու համար նախատեսված անփոխարինելի վայր է:

 

 

864